National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.12.2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ
1 / 1

«Խոր վշտով տեղեկացա անվանի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, իմ սիրելի ուսուցիչ, իսկ հետո ավագ գործընկեր Պավել Անանիկյանի մահվան մասին:

Պավել Անանիկյանը ոչ միայն մարդկային բազմաթիվ կյանքեր փրկած մեծավաստակ վիրաբույժ էր եւ բժշկական գործի հմուտ կազմակերպիչ, այլեւ անխոնջ գիտնական ու մանկավարժ, ով շուրջ քառորդ դար ղեկավարեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնը: Եւ ավելին, դառնալով հայ վիրաբուժական դպրոցի մի քանի սերունդների ուսուցիչներից մեկը՝ նաեւ հսկայական ավանդ ունեցավ Հայաստանում բժշկական գիտության զարգացման գործում՝ հեղինակելով շուրջ 500 գիտական աշխատանքներ, այդ թվում 13 մենագրություն եւ 3 դասագիրք:

Օժտված էր գրական ձիրքով եւ վիրաբույժի իր կյանքի դժվարին ու շնորհակալ պատմությունը սերունդներին ավանդեց ինքնակենսագրական մի քանի գրքերով, իսկ հայրենիքի ու ժողովրդի հանդեպ տածած զգացմունքները նկարչի բնատուր վարպետությամբ հանձնեց կտավին:

Հայ բժշկական գիտության համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Պավել Անանիկյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am